Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Շնագայլերը բազմացել, գյուղեր են մտնում

Շնագայլերը բազմացել, գյուղեր են մտնում
23.08.2024 | 12:30

Տավուշի մարզում ավելացել է շնագայլերի թիվը։ Նրանք գիշերները գյուղերի ձորերում աղիողորմ, մարդկային լացի նման ձայներ են արձակում։ Շնագայյլերը ոչնչացնում են գյուղացիների հավերն ու ճտերը։ Նախկինում շնագայլերը գիշերով գյուղացիների այգիներն ու բանջարանոցներն էին մտնում, հիմա դեպքեր են լինում, որ շնագայլերը գյուղերում ցերեկով են հայտնվում։ Փոխվել է նաև այդ կենդանիների պահվածքը. նախկինում դրանք փախչում էին, երբ հայտնվում էին ավտոմեքենաների լուսարձակների լույսի տակ, հիմա չեն վախենում,չեն փախչում:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3143

Մեկնաբանություններ